Ստոմատոլոգիա
Եթե լնդերն արյունահոսում են
Լնդերի հիվանդությունների ոչ ժամանակին բուժումը կարող է հանգեցնել ատամների կորստի: Դրա համար պարօդոնտոլոգիայի հարցերում կանխարգելումը նշանակալի դեր է կատարում:
Ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջ ուժերն ուղղում է, որպեսզի կանխարգելի, այլ ոչ թե բուժի լնդերի հիվանդությունները:
Լնդերի խնդիրների պատճառները
Եթե լնդերն ուռչած են, կարմրած, ցավոտ են դարձել, և հատկապես, եթե արյունահոսում են, ապա դրա պատճառները կարող են բազմազան լինել: Եվ շատ կարևոր է ճշգրիտ ու ժամանակին այդ պատճառը որոշել: Հիմնական պատճառներից կարող են լինել բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքը, ատամնաքարերի առաջացումը, հորմոնային խանգարումները (սեռական հասունության ժամանակաշրջանում, էնդոկրինային հիվանդությունների դեպքում, օրինակ, շաքարային դիաբետ), որոշ դեղպատրաստոկների ընդունումը (հատկապես բարձր է ռիսկը էպիլեպսիայի բուժման, ստենոկարդիայի, հիպերտենզիայի դեպքում): Լնդերի հիվանդությունը հաճախ զարգանում է ոչ լիարժեք կամ ոչ ճիշտ սնվելու հետևանքով (կանանց մոտ դա հաճախ նյարդային անորեքսիան է, իսկ տղամարդկանց մոտ` քրոնիկական ալկոհոլիզմը): Բացի այդ, լնդերի արյունահոսություն կարող է հրահրվել օրգանիզմում C վիտամինի անբավարարությունից: Այս երևույթը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քանի որ նրանք վիտամիններով հարուստ մրգեր ու բանջարեղեն շատ քիչ են օգտագործում: Դրան գումարած ծխողները (դա նույնպես առավել հաճախ տղամարդկանց է վերաբերում) վիտամին C-ի մշտապես անբավարարություն ունեն: Լնդերի խնդիրների կարող են հանգեցնել վիրուսային հիվանդությունները (հերպես, Էպշտեյն-Բարի, մարդու պապիլոմայի վիրուսները, ցիտոմեգալովիրուսը), սնկային հիվանդությունները (հաճախ` կանդիդոզը): Բերանի խոռոչում կարող են դրսևորվել մաշկային հիվանդություններ` հարթ որքին, էրիթեմա, կարմիր գայլախտ և այլն: Հազվադեպ, սակայն հանդիպում են նաև ստոմատոլոգիական նյութերից ալերգիա հրահրող լնդերի հիվանդություններ: Լնդերը հնարավոր է վնասել մեխանիկական (բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամք), քիմիական (ատամները սպիտակեցնելիս, կոկաինի օգտագործումից), ջերմային (չափից ավելի տաք թեյի, սուրճի օգտագործումից) ճանապարհով: Կան նաև լնդերի հիվանդությունների այլ պատճառներ ևս, կապված քրոնիկական,ժառանգական հիվանդությունների հետ: Եվ միայն լիարժեք հետազոտությունից հետո փորձառու բժիշկը կարող է որոշել դրա պատճառը:
Բուժումը
Լնդերի բուժումը պետք է վստահել մասնագետներին: Ինքնաբուժումը, ինչպես նաև ձգձվող բուժումը, կարող է աղետալի արդյունքների հանգեցնել: Հիվանդության սկզբնական փուլերում լնդերը բավական շատ տհաճություններ են պատճառում. դա և լնդերի արյունահոսությունն է, և ուտելու կամ խմելու ժամանակ ցավոտությունը, շատ տաք կամ շատ սառը ըմպելիքների նկատմամբ սուր ռեակցիան, բերանի տհաճ հոտը և տհաճ համը: Բժիշկը, զննումից հետո ախտորոշում է հիվանդությունը (գինգվիտ, պարօդոնտիտ և այլն), սակայն բուժումը հնարավոր է միայն լրացուցիչ հետազոտություններից հետո, այդ թվում նաև հիվանդի առողջական մասին տեղեկությունները, մասնավորապես, սիրտ-անոթային կամ ինֆեկցիոն հիվանդությունների, շաքարային դիաբետի, օստեոպորոզի, վտանգավոր սովորությունների, ալերգիայի առկայության մասին: Հավանական է, որ լնդերի հիվանդությունն անհրաժեշտ լինի միաժամանակ անցկացնել այլ մասնագետների հետ համատեղ, որովհետև լնդերի արյունահոսությունը և հիվանդության այլ ախտանշաններն ընթանում են իմունիտետի իջեցման պատկերի վրա, որոշ քրոնիկական հիվանդությունների, ոչ ճիշտ կենսակերպի հետևանքով:
Ռիսկի խումբը և կանխարգելումը
Քրոնիկական, նույնիսկ մրսածության հիվանդությունները (դրանք թուլացնում են իմունիտետը), վտանգավոր սովորությունները, ոչ ճիշտ սնունդն ու կենսակերպը, սթրեսներին դիմակայել չկարողանալը մարդուն ինքնաբերաբար տանում են լնդերի հիվանդությունների զարգացման ռիսկի խմբին: Եվ ստացվում է, որ կանխարգելումը տառացիորեն վերաբերում է բոլորին: Սովորական կանխարգելումն իր մեջ ներառում է բերանի խոռոչի հիգիենայի լավացում, ատամների համար առողջ սնունդ և ատամնաբույժին պարբերաբար այցելություններ: Երկրորդական կանխարգելումը կայանում է բերանի խոռոչի հիվանդությունների որոշման և բուժման, ատամների մաքրման մեջ: Դրան հետևում է լիարժեք բուժումն ու բարդությունների կանխարգելումը:
15.03.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ